29/07/2021 09:48
Գեղարքունիքի հատվածում կարճատև փոխհրաձգություն է ծավալվել. հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող. ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։
Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։
Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։