30/07/2021 13:12
Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան. ՊՆ
Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։