30/07/2021 13:20
Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Ստորագրած որոշման համաձայն՝ Բորիս Սահակյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:
Հուլիսի 19-ին Վահագն Մելիքյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Մելիքյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 22-ին։
Նա հայտարարել էր, թե չի ընդունել «նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը»։