30/07/2021 07:54
Հայկական զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները սահմանի Գեղարքունիքի հատվածում կասեցրել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր. ՊՆ
Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, հայտնում են ՊՆ-ից:
Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո: