30/07/2021 18:48
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 564 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 23 564 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 6 242 066 դեպք:
Մեկ օրում մահացել է 799 մարդ, ընդհանուր՝ 157 771 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 20 485 մարդ, ընդհանուր առմամբ՝ 5 588 848 բուժառու: