30/07/2021 11:49
ԱՀԿ-ն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Նոր դեպքերի և հոսպիտալացված հիվանդների մեծ մասը չպատվաստված մարդկանցից են: Մենք այժմ գտնվում ենք տարածաշրջանում COVID-19-ի չորրորդ ալիքի մեջ», - ասել է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան գրասենյակի ղեկավար Ահմեդ ալ-Մանդհարին:
Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում ամենից հաճախ գրանցվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի հաճախականությունը: Այս շտամի դեպքեր են գրանցվել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի 15 երկրներում՝ Մարոկկոյից մինչև Պակիստան:
Անցած ամսվա ընթացքում վարակման դեպքն աճել է 55%-ով, իսկ մահացությունը՝ 15%-ով: