Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով հայ  ռազմագերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելու փաստը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը

31/07/2021 10:23

Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով հայ ռազմագերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելու փաստը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը


«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Ինչպես նախորդ շաբաթ, այնպես էլ ընթացիկ շաբաթ, հայաստանյան մեդիատիրույթում և սոցիալական ցանցերում գլխավոր քննարկման թեման Արարատի(Երասխ), Գեղարքունիքի, Սյունիքի շփման գծի տարբեր հատվածներում հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ hրապարակումներն են։

ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մասնավորապես հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նույն օրը, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատարը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում: Ընթացել են տեղային մարտեր։

Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվել է մինչև հուլիս 28-ի առավոտյան, իսկ ժամը 10։00 դրությամբ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվել է։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երեք զոհ, չորս հոգի վիրավոր։

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը Վլադիմիր Պուտինը քննարկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատել է իր այն առաջարկը, թե սահմանային լարվածության ֆոնին Փարիզը պատրաստ է դիտարկել Երևանի հայտը, պաշտպանության ոլորտում Հայաստանի դիմումները։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների կապակցությամբ։ Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է լարվածությունը հնարավորինս արագ հաղթահարելու, միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, և պատրաստակամություն է հայտնել՝ կողմերին տրամադրել ցանկացած օգնություն ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) ևս հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:

Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ համաձայնագրերով ստանձնած պարտավորվածությունները:

Հաջորդ գիշեր, մասնավորապես հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Փոխհրաձգությունները ընդհատումներով շարունակվել են հուլիսի 29-ի ընթացքում։ Նույն օրը, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր: Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, իր մտահոգությունը հայտնելով տարածաշրջանում հետագա էսկալացիայի սրման վտանգի կապակցությամբ։ Զասն ողջունել է ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններին, կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և հարցերը լուծել երկխոսության միջոցով։

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը անդրադառնալով հայ-ադրբեջանական բախումների թեմային, իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրավիճակի նորմալացմանը: Բիկանտովը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:

Հուլիսի 30-ին Բրյուսելում ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:

Համազեկուցողներն արձանագրել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններում առանց ուժի կիրառման և միակողմանի գործողությունների:

Նրանք դատապարտել են Ադրբեջանի ներկայացուցիչների, մասնավորապես, վերջին սադրիչ հայտարարությունները այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» և ՀՀ տարածքը, որպես Ադրբեջանի «նախնիների երկիր», ներկայացնելու վերաբերյալ: Համազեկուցողները նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են որակել և նշել են, որ այդպիսի հռետորաբանությունը հետագայում խաթարելու է տարածաշրջանային անվտանգությունը։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը:

Այլ թեմաներ

Հուլիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրեբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչպես նաև առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Փաշինյանի այդ նախաձեռնության մասին, նշել է, թե Կրեմլը չի մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանային կետերի տեղակայման գաղափարը:

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են հրաձգության մարզումներ, կրակային, մարտավարական, մասնագիտական պարապմունքներ, տեղի են ունեցել հավաք խորհրդակցություններ և այլն։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան Այսօր, 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ Այսօր, 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց Այսօր, 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը Այսօր, 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին Այսօր, 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին Այսօր, 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը Այսօր, 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը Այսօր, 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն Այսօր, 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) Այսօր, 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան Այսօր, 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի Այսօր, 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան

Տվյալ բաժնի վերջին նյութերը