31/07/2021 13:04
ԱՄՆ կոնգրեսականն Ադրբեջանին հորդորել է անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից
ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքը կոչ է արել Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես դուրս գալ Հայաստանի տարածքից:
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսականը:
Նա ընդգծել է՝ հպարտ է, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը՝ ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին դադարեցնելու ու հայ ժողովրդի կողքին լինելու համար։