02/08/2021 16:55
Հայաստանի կառավարությունը համարվում է կազմավորված
Հայաստանի կառավարությունը համարվում է կազմավորված՝ այսօր գործադիրի հինգ անդամների նշանակումից հետո։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է կառավարության անդամների առնվազն երկու երրորդը:
ՀՀ կառավարությունը կազմված է 14 անդամից՝ վարչապետ, երկու փոխվարչապետ և 11 նախարար։
Այսօր նախագահի հրամանագրերով նշանակվել են կառավարության հինգ անդամներ՝ վարչապետ, փոխվարչապետ և երեք նախարար, ինչը բավարար է, որպեսզի, ըստ օրենքի, կառավարությունը համարվի կազմավորված։
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: