03/08/2021 09:39
Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և առավելության հասավ 5-0 հաշվով:
Բաչկովը նախորդ մենամարտերի ընթացքում հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:
Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին: