05/08/2021 09:58
Փաշինյանի հետ Իրան է մեկնել նաև Արմեն Գրիգորյանը. վարչապետի պարտականությունների կատարումը դրվել է Մհեր Գրիգորյանի վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Իրան։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Փաշինյանի հետ Իրան է մեկնել արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ Նոր ձևավորվող կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը միակն է, որտեղ դեռ նախարարի նշանակում չի կատարվել։
Իրան է մեկնել նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի կառավարական պատվիրակությունն Իրան գործուղելու մասին որոշման մեջ նշված է, որ այցի ընթացքում վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա: