05/08/2021 16:42
ԵՊՀ գիտխորհրդի անդամները ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման ծանուցումներ չեն ստացել. Էմին-Տերյան
Այսօր ԿԳՄՍ նախար Վահրամ Դումանյանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին, որը համալսարանի նախկին դասախոս, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ԵՊՀ մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը։
«Միջոցառման մթնոլորտի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև շատ տարօրինակ հանդիպում էր։ Այն, իբր, բուհի գիտխորհրդի անդամների հետ էր, բայց գիտխորհրդի անդամները ծանուցումներ չեն ստացել։ Ես ինքս միջոցառման մասին իմացել եմ շատ պատահական։ Չգիտեմ, ըստ երևույթին՝ մարդկանց ընտրողաբար են հրավիրել։ Չգիտեմ նույնիսկ, թե ով է հրավիրել։ Կրկնում եմ՝ ես շատ պատահաբար եմ իմացել, որ այդպիսի բան է լինելու։ Ես միայն այսօր եմ տեղեկություն ստացել, որ հունիսի 26-ին և երեկ՝ օգոստոսի 4-ին տեղի են ունեցել ժամանակավոր խորհրդի նիստեր։ Մենք, փաստորեն, այդ նիստերի մասին ծանուցվում ենք շուրջ երկու ամիս անց», - ասաց Գևորգ Էմին-Տերյանը։
Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտանակատարին ներկայացնելու գործընթացը տեսալուսանկարահանել է բացառապես բուհի հանրային կապերի ծառայությունը։ Նա միաժամանակ հավելեց, որ մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ կառավարող խորհրդի նիստը լայնորեն չի լուսաբանվել։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանից էլ հետաքրրքվեցինք՝ արդյոք ներկա գնվել է այսօր կայացած հանդիպմանը։ Վերջինս բացասական պատասխան հնչեցրեց։