05/08/2021 12:56
«Դուք ի՞նչ եք ուզում դառնալ, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը 5000 հազար զոհի պատճառ է դարձել». Մամիջանյանն՝ իրեն «փոքրիկ Արմեն Աշոտյան» անվանած ՔՊ-ականին (Տեսանյութ)
Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին անվանեց «փոքրիկ Արմեն Աշոտյան»։
Ի պատասխան՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը ժամանակին Տնտեսագիտական համալսարանում հերթ էր կանգնել, որ սեղմեր Արմեն Աշոտյանի ձեռքը։
«Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում ՀՀԿ-ի զինանշանը, կան համացանցում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հարց ուղղեց Պապոյանին։
«Բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մա՞րդ, որը հանձնել է մեր հայրենիքի 75 տոկոսը, մա՞րդ, որը հինգ հազար զոհի պատճառ է դարձել, ուզում եք դառնալ մա՞րդ, ով խախտել է մեր սահմանների անվտանգությունը, ուզում եք դառնալ մա՞րդ, ով մուրում է խաղաղություն. եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։