05/08/2021 19:22
Տավուշի Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ. գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում. ՀՀ ՊՆ
Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։