06/08/2021 13:03
Հայաստանում Նիդեռլանդների դեսպանը մեկնաբանել է Բաքու չայցելելու մասին իր երկրի խորհրդարանի կոչը
«Հանրային հեռուստաընկերության» եթերում ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը անդրադարձել է Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած բանաձևին, որով կոչ էր արվում կառավարությանը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։
«Պետք է տարբերակենք այն, ինչը մեր խորհրդարանն է ընդունում, որպես բանաձև, և ինչը պետության քաղաքականությունն է։ Մի փոքր տարբերություն կա այն իմաստով, որ խորհրդարանը վերահսկում է կառավարությանը, և միշտ չէ, որ նրա բանաձևերն անմիջապես քաղաքականության են վերածվում։ Այսպիսով՝ կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, թե ինչպես գործադրել խորհրդարանի բանաձևերը։ Եվ վերջապես, կարող եմ շնորհավորել Չեխիայի հանրապետությանը՝ Նիդեռլանդներին հաղթելու կապակցությամբ։ Այնպես որ, մենք հնարավորություն չունեցանք մեր ազգային թիմի հետ Բաքու գնալ։ Իսկ վերջում իտալացիաները հաղթեցին Եվրոպայի առաջնությունում», - ասել է Սխերմերսը։