07/08/2021 09:36
«Հրապարակ». ԱԺ նիստերի օրերին ինչո՞ւ է արգելված անցագիր տալը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ղեկավարության կողմից ԶԼՄ-ների համար նախատեսվելիք նոր սահմանափակումների համաձայն՝ պատգամավորների հարկաբաժիններ և աշխատասենյակներ մուտք գործելու համար պատգամավորները պետք է անցաթուղթ տան լրագրողին։ Սակայն այստեղ էլ են սահմանափակում մտցրել. պարզվում է՝ նիստերի օրերին արգելված է անցագիր տալը։ Օրերս նորընտիր պատգամավորներին այդ մասին տեղեկացրել են աշխատակազմից։ Այսինքն՝ սեպտեմբերից ԱԺ ղեկավարությունն առանձին սենյակ է նախատեսել լրագրողների համար՝ ԱԺ մուտքի մոտ, որպեսզի նրանք չկարողանան ազատ տեղաշարժվել և ումից ուզում են՝ հարցազրույց վերցնել։
Բացի այս ամենը, անվտանգային այլ միջոցառումներ էլ են նախատեսվում, մասնավորապես դահլիճի մուտքի ֆոյեները երկու կողմից մտադիր են ապակեպատել, անցակետեր դնել, պատգամավորներին էլ հատուկ անվանական «չիպեր» բաժանել, որպեսզի այդ դռներով անցնեն դեպի դահլիճ։ Թե ինչով են բացատրվում այս արտակարգ միջոցառումները, իշխանական շրջանակներում շշուկներ կան, թե իբր ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի դեմ տեռակտ է նախապատրաստվում, և սա ուղղված է դա կանխելուն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում