07/08/2021 08:57
Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը
Կոնվերս Բանկը վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող վարկերի տրամադրման պայմանները՝ որոշ խմբերի համար 0.5%-ով նվազեցնելով վարկավորման տոկոսադրույքը:
Առաջարկից կարող են օգտվել Կոնվերս բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերն ու քարտապանները:
Վերանայվել է նաեւ կանխավճարի չափին ներկայացվող պայմանը. այսուհետ հաճախորդը կարող է վճարել ձեռքբերման գնի 10 %-ի չափով կանխավճար, իսկ 20%-ի համար ներկայացնել ապահովագրության վկայական:
«Արդեն մոտ 4 տարի անընդմեջ Կոնվերս բանկը ծրագրային՝ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող եւ Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո վարկերի պորտֆելով Հայաստանում առաջատարերից մեկն է: Դա հնարավոր է դարձել ճկուն վարկային քաղաքականության եւ վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Բանկը հետամուտ է շուկայի միտումներին ու պարբերաբար վերանայում է վարկավորման պայմանները՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսավորման մրցունակ պայմաններ»,- ասել են Բանկում:
Վարկավորման մանրամասներին, պայմաններին, սահմանված բացառություններին եւ հավելյալ հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: