07/08/2021 13:00
Սակավաջուր դարձած գետերի պատճառով Ստեփանակերտում ջրամատակարարման խափանումներ են
Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Այդ մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը։
Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները: Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: