07/08/2021 11:38
Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին
Վեց երկրների մոտ 800 զինվորականներ մասնակցելու են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կայանալու են նոյեմբերին՝ Կազանում։
ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակություններն արդեն ուսումնասիրել են գործողությունների վայրը, հստակեցրել են զորավարժություններին մասնակցող ուժերի կազմն ու միջոցները։
Զորավարժություններին ընդհանուր առմամբ 800 զինվորական է մասնակցելու։