09/08/2021 10:43
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-18-ը կայցելի Հայաստան։
Վարչապետի որոշմամբ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարին և ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել միջոցառումների իրականացումն ըստ
արարողակարգի։
Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
Ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։