09/08/2021 18:11
ՀԱՊԿ-ում նախագահությունն այնքան էլ մեծ բան չի տա Հայաստանին. քաղաքագետ
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը թույլ կտա, որպեսզի ՀՀ իշխանություններ ավելի արդյունավետ համագործակցություն ծավալեն Ռուսաստանի և կառույցի անդամ մյուս պետությունների հետ։ Այս առումով գուցե հնարավոր լինի ինչ-որ շահ իրացնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի՝ Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանն արած հայտարարությանը, որ Հայաստանն իր նախագահության օրոք աշխատելու է ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
«Սակայն մենք պետք է հասկանանք, որ որքան էլ այս կամ այն երկիրը նախագահի ՀԱՊԿ-ում, այդ կառույցում որոշիչ խոսքը պատկանում է Ռուսաստանին։ Այնպես որ, Հայաստանի նախագահությունն այնքան էլ մեծ բան չի տա մեզ, և ես ՀԱՊԿ-ի աշխատանքներում գլոբալ փոփոխություն չեմ կանխատեսում», - նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Գրիգորյան-Զաս՝ այսօր կայացած հանդիպմանը հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը՝ հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։