09/08/2021 12:23
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալից 35-ը զբաղված է. Դանիելյան
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալից 35-ը զբաղված է, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Նշենք, որ վիճակագրական տվյալները փաստում են՝ ՀՀ-ում օրական կտրվածքով ավելանում է կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը։ Միայն այսօր ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահվան՝ 3 դեպք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքը վեաբացվել է։