10/08/2021 14:00
Չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր էլ իշխանությունը Տիգրան Մեծի ծոռնուհի Էռատոյին մեղադրի՝ մեր բոլոր ձախողումների համար․ Արթուր Խաչատրյան
«Չեմ զարմանա, եթե մի գեղեցիկ օր էլ ասեն՝ Տիգրան Մեծն է մեղավոր, որովհետև սխալ կնոջ հետ ամուսնացավ, և ծոռնուհին՝ Էռատո անունով, շատ անհաջող տիպ ստացվեց, և դրանից եղան մեր բոլոր ձախողումները», - պատերազմում պարտության պատասխանատվությունից խուսափելու իշխանության փորձերին այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Խաչատրյանը նշեց, որ իրականում Արցախի 75 տոկոսի կորստի սկիզբը դրվել է 2018 թվականի երկրորդ կեսին, երբ իշխանություններն սկսեցին վարել անհեռատես քաղաքականություն։
«Հերիք չէ՝ իրենք Արցախի 75 տոկոսը տվեցին թուրքին, հիմա էլ փորձում են խեղդել կորցրածը հետ բերելու, Շուշին, Հադրութը հետ բերելու բոլոր հույսերը, ամբողջ տեսլականը», - ասաց նա։