10/08/2021 09:20
«Ժողովուրդ». ՔՊ-ում չեն ընդունել Արփի Դավոյանին ԱԺ-ում որևէ պաշտոն տալու տարբերակը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որևէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որևէ հանձնաժողովի նախագահ:
Ըստ թերթի տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, և մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաև հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս խմբակցության փակ քննարկումների ժամանակ ամեն ինչ արել է, որ դառնա գոնե Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ, որը, սակայն, տվել են Վահե Ղալումյանին:
Այսինքն՝ Արփի Դավոյանը առաջադրվել է ներքին քվեարկության ժամանակ այդ պաշտոնում, սակայն թիմը նախընտրել է ձայն տալ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանին։