10/08/2021 09:57
«Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում». շնորհավորական ուղերձ՝ Նիկոլ Փաշինյանին
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում են կառավարությունից։
«Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։ Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում», - ասված է ուղերձում։