10/08/2021 11:16
Մեր տղերքը թշնամուն 18-ից 20 000 զոհ են պատճառել. մեր բանակին պետք է հարգանքով վերաբերվել. Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԱԺ նիստի ժամանակ հորդորեց հարգանքով վերաբերվել հայկական բանակին։ Մասնավորապես, ՔՊ խմբակցության պատգամավորներին Նազարյանն առաջարկեց դադարեցնել բանակին մեղադրանքներ ուղղել՝ մոռանալով մեր հաղթանակների մասին։
«Մի առաջարկ, եթե կլսեք․ եկեք դադարեցնենք բանակին ուղղված բոլոր մեղադրանքները։ Բանակը իդեալական չի եղել երբեք, բաց բանակը մեր բանակն է։ Մեր բանակը հաղթել է արցախյան առաջին պատերազմը, մինչև 2016 թվականն այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին չմտածի, 2016-ին այնպիսի հակահարված է տվել, որ մեզնից հրադադար են աղերսել։ Մեր տղերքն իրենց հրամանատարների հետ 44 օր պատերազմել են աշխարհի հզորագույն երկրների բանակների և զինված ուժերի դեմ։ Այդ թվերը չեն հրապարակվել, բայց աշխարհի ամենալուրջ հետախուզական ծառայությունների հավաքական թվերով՝ մեր տղերքը թշնամուն 18-ից 20 000 զոհ են պատճառել։ Ա՛յ էդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերվել», - ասաց Նազարյանը։