10/08/2021 15:12
Ռուսական շաշկու Երևան քաղաքի բաց առաջնության հաղթող է ճանաչվել Նշան Ալավերդյանը
Տեղի է ունեցել ռուսական շաշկու Երևան քաղաքի բաց առաջնության եզրափակիչ փուլը:
Մրցույթին մասնակցում էին 18 սպորտսմեն, որոնցից 3-ը՝ սպորտի վարպետ, 7-ը՝ վարպետության թեկնածու։ Ժամանակակարգը 5+3 էր, 6 խաղափուլերով։
Վեց հնարավորից 5,5 միավոր վաստակեց Հայաստանի բազմակի չեմպիոն, ԻԴՖ վարպետ Նշան Ալավերդյանը և հերթական անգամ դարձավ Երևան քաղաքի չեմպիոն։
Արծաթե մեդալը նվաճեց 4,5 միավորով 2019 թ-ի Աշխարհի երիտասարդների Մ-19 բրոնզե մեդալակիր ԻԴՖ վարպետ 13-ամյա Ռաֆայել Օրդյանը։
Պայքարը շատ թեժ էր բրոնզե մեդալի համար, 4 մասնակիցներ վաստակեցին 4-ական միավորներ և լրացուցիչ խաղերից հետո պարզեցին տեղերը։
Բրոնզե մեդալը նվաճեց Հայաստանի նախկին չեմպիոն Կամո Ղուկասյանը պատվավոր 4-րդ տեղը գրավեց Նշան Ալավերդյանի սան Սպորտի վարպետ Խաչատուր Հակոբյանը, իսկ 5-րդ տեղը նույնպես Ալավերդյանի մյուս սանը՝ Մարիամ Պետրոսյանը, ով նաև ցուցադրեց պատանիների լավագույն արդյունքը։
6-րդ տեղը անակնկալ զբաղեցրեց մրցույթի նորեկ Տավրոս Ավետիսյանը, ով հաճելի կերպով զարմացրեց փորձառու խաղացողներին և լրացրեց 1-ին կարգի նորման, առաջին իսկ փորձից։ Իսկ բոլոր մասնակիցներին կտրվեն վարկանիշ, որը կհաշվարկվի շաշկու միջազգային ֆեդերացիայի կողմից և բոլոր մասնակիցները կունենան միջազգային վարկանիշ։