11/08/2021 09:32
«Ժողովուրդ». Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով:
Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ կգրանցվի, քանի որ ֆերմերներն անասնակերի լուրջ խնդիր ունեն: Այն ոչ միայն թանկ է, այլև չկա, և ֆերմերները ստիպված են լինելու մորթել իրենց անասուններին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 297 մլրդ 779 մլն դրամ, ինչը, 2020-ի համեմատ, ավելացել է 6.5 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 117 մլրդ 350 մլն դրամ, այն 2020 թվականի ցուցանիշից ավելացել է 22.1 տոկոսով»։