11/08/2021 15:46
Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի
Երաշտի պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով օգոստոսի 10-ին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում է կայացրեց դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը, տեղկանում են Ստեփանակերտի ֆեյսբուքյան էջից:
«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողությանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Արտադրական ենթակառուցվածքների բաժինը», - ասված է հաղորդագրությունում: