13/08/2021 11:08
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397, մահվան՝ 9 մահվան դեպք
Օգոստոսի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, 9 մահվան դեպք: