13/08/2021 16:02
Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված COVID-19-ի «Դելտա» շտամով. ԱՆ
Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով, մասնավորապես` «Դելտա» շտամով:
Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։
Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, չնայած բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չԷ։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
✔ կրե՛ք դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,
✔պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
✔պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
✔ հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։
Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում (ջերմություն, հազ, հարբուխ) անմիջապես կապվե՛ք Ձեր տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ ընդունեք հակաբիոտիկներ՝ առանց բժշկի նշանակման:
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ: