16/08/2021 07:22
4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք
Օգոստոսի 16-ին ժամը 05:44-ին 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Եվս մեկ արկրաշարժ էր գրանցվել նաև օգոստոսի 15-ին ժամը 23:42-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: