16/08/2021 15:43
Գոհունակությամբ արձանագրում ենք, որ ԲԴԽ-ի կողմից Դավիթ Գրիգորյանի գործով օրինական որոշում կայացվեց. փաստաբան
Գոհունակությամբ արձանագրում ենք, որ օրինական որոշում կայացվեց, և Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերջինիս փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Կարող եմ ասել, որ կարգապահական վարույթն ընդհանրապես չպետք է հարուցվեր. մեզ համար անհասկանալի էր, թե ինչու էր առհասարակ հարուցվել։ Իրավական առումով սպասում էինք, որ ԲԴԽ-ն հենց այսպես էլ կվարվի, սակայն իրականության մեջ ամեն ինչի սպասում էինք։ Փառք Աստծո, որ հարցին օրինական լուծում տրվեց», - նշեց Վարոսյանը։
Փաստաբանը նշեց, որ ԲԴԽ որոշումը վերջնական էև որևէ այլ ատյանում չի վիճարկվելու:
Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին: