17/08/2021 16:09
«Կոնվերս-Ֆաստ պլյուս»՝ նոր պրոդուկտ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար
Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակը, որի շրջանակում փոքր եւ միջին ձեռնարկատերներին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման եւ շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար, ինչը կնպաստի բիզնեսի զարգացմանն եւ ընդլայնմանը:
Պրոդուկտը նախատեսված է Կոնվերս բանկի հաճախորդ չհանդիսացող ՓՄ ձեռնարկատերերի համար: Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա:
Ֆինանսավորման առավելագույն գումարը 25 մլն դրամն է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս է:
Առաջիկայում «Կոնվերս-Ֆաստ պլյուս»-ի շրջանակում վարկավորումը հասանելի կլինի նաեւ Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առցանց հարթակում, ինչը թույլ կտա շահառուներին ստանալ ֆինանսական միջոցներ առանց բանկ այցելելու, սեղմ ժամկետներում:
Վարկավորման մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/conversebank-fast-plus/
ՓՄՁ ֆինանսավորման օնլայն հարթակ՝ https://sme.conversebank.am/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: