17/08/2021 13:03
Ինչո՞ւ է ստեղծված վիճակը բացատրվում տեղումների բացակայությամբ, եթե Փաշինյանը աշխարհացունց հայտարարություններ էր անում Սևանի մակարդակի և ջրամբարների լցվածության մասին․ Մինասյան
Ինչո՞ւ է այս վիճակը մեկնաբանվում տեղումների բացակայությամբ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այս տարի աշխարհացունց հայտարարություններ էր անում (Սևանի մակարդակի բարձրացման-խմբ․) «աննախադեպության» մասին, ավելին, ջրամբարների լցվածության ցուցանիշներ կային, խորհրդարանում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ տարօրինակ համարելով, որ նման հնարավորությունների պարագայում Հայաստանում ոռոգման ջրի մեծ պակաս է զգացվում։
Մինասյանը ինքն էլ պատասխանեց իր հնչեցրած հարցին՝ ասելով, որ նշված հայտարարությունները հնչել են կոնկրետ ժամանակաշրջանում, ուստի ունեին կոնկրետ պատճառ։
«Պատճառը մեկն է՝ քաղաքական ընտրություններ։ Հանեք, ցուցանիշները նայեք։ Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոն խմ-ից ավելի բացթողնում Սևանից, քան նախորդ տարի է եղել։ Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց», - ասաց նա։