17/08/2021 10:53
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երասխում հանդիպել է հայ և ռուս սահմանապահների հետ
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը արձակուրդի ընթացքում ընտանիքի անդամների հետ այցելել է Արարատի մարզ, եղել Փոքր Վեդի գյուղի հնագիտական պեղումների վայրում, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Դեսպանն այցելել է նաև հայկական սահմանի առանձին հատվածներ, այդ թվում՝ Երասխ, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ։
Հենակետերից մեկում Սերգեյ Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել սահմանապահ Ա․Պ․ Կորյակովի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա կիսանդրու մոտ։
Կորյակովը զոհվել է 1948 թվականին, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտի ընթացքում։