17/08/2021 12:10
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել
Օգոստոսի 16-ին Արցախում կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որից 1002-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: