17/08/2021 11:12
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357, մահվան՝ 13 նոր դեպք
Օգոստոսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում, հայտնում են ԱՆ-ից։
Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1138 է: