18/08/2021 15:23
Կառավարության ծրագիրը որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ. Փաշինյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, գործադիր մարմնի նիստում ներկայացնելով կառավարության 2021-2026 թթ ծրագիրը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խնդիրներին։
«Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կառավարության ծրագիրը որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ։
«Այն առումով, որ մենք մեր ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչերին», - ասաց վարչապետը։