18/08/2021 19:47
Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում. Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան
Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրավիճակի վերաբերյալ, լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում. հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և Զինված ուժերին, մեր բանակին առաջադրված այդ խնդիրը մենք կատարելու ենք պատվով», - ասել է դվարդ Ասրյանը: