19/08/2021 10:18
Մարդիկ, ովքեր պղտորել են ԵՊՀ-ի ներքին մթնոլորտը և ԵՊՀ-ն ներկայացրել որպես վատ կառույց, անելիք չունեն համալսարանում․ Ռեկտորի պաշտոնակատար
Կարող եք ամեն ինչի մեջ գտնել քաղաքական ենթատեքստ, բայց իմ նշանակումից առաջ հայտարարել եմ, որ ԵՊՀ-ն չի ենթարկվելու որևէ քաղաքական կոնյուկտուրայի և դառնալու է մաքուր կրթական, գիտահետազոտական հաստատություն, «Հանրային հեռուստաընկերության» եթերում այսպես է արձագանքել իր նշանակման քաղաքական բնույթի մասին գնահատականներին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա անդրադարձել է նաև ԵՊՀ-ում սպասվող փոփոխություններին, այդ թվում՝ կադրային։
«ԵՊՀ-ի վարչական մասը՝ մեծ մասը, բավականին լավ է ընդունել իմ նշանակումը, ես հույսեր եմ փայփայում փոփոխությունների հետ կապված։ Այդ փոփոխությունները, բնականաբար, լինելու են, և այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում պղտորել են ԵՊՀ-ի ներքին մթնոլորտը և արտաքին աշխարհում ԵՊՀ-ն ներկայացրել են որպես վատ կառույց, ուղղակի անելիք չունեն համալսարանում», - հայտարարել է Հովհաննիսյանը։