19/08/2021 17:20
Եղցահողում ադրբեջանցիները հետ են նահանջել առաջ եկած դիրքերից, այդ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. Փաստինֆո
Շուշիի շրջանի Եղցահող գյուղում ադրբեջանցի զինվորականներն այսօր՝ ժամը 10-ի դրությամբ, հետ են նահանջել իրենց առաջ եկած դիրքերից, այդ հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու, այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Պայմանավորվածություն կար, որ ռուս խաղաղապահներն են անդորրը պահպանելու, հայկական կողմը հետ է քաշվելու, ադրբեջանական կողմն էլ 3 կմ հետ է նահանջելու, որպեսզի ռուս խաղաղապահներն այդ հատվածը վերահսկեն», - ասել է գյուղապետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԲ զինծառայողները դուրս էին բերվել Եղցահողի տարածքից, ինչից հետո հակառակորդը 1 կմ առաջ էր եկել այդ հատվածում: