19/08/2021 10:53
44-օրյա պատերազմում անմահացած Գեղամը կդառնար 23 տարեկան․ հերոսի հիշատակին հուշաքար է բացվել (Տեսանյութ)
Չարենցավանում օգոստոսի 18-ին բացվել է 44-օրյա պատերազմում նահատակված Գեղամ Մադաթյանի հուշաքարը․ նա կդառնար 23 տարեկան։
Ապագայի հետ կապված բազում երազանքներ ունեցող երիտասարդը սեպտեմբերի 27-ին մեկնել էր ճակատ՝ հետը տանելով իր գրքերից մի քանիսը։
Մոր՝ Անահիտ Մադաթյանի խոսքով՝ որդին, Արցախ մեկնելու մտքից ոգևորված, սավառնում էր:
«Սեպտեմբերի 27-ին` ճակատ գնալուց առաջ, ինձ ասաց, որ պինդ լինեմ, սպասեմ իր մեդալին», - պատմել է տիկին Անահիտը։ Նա հպարտությամբ նշել է, որ որդին հստակ գիտակցում էր, թե ուր և հանուն ինչի է գնում։
Մանրամասները՝ տեսանյութում