20/08/2021 18:09
Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար. ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը
Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են covid-19-ը վարակի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսավարողների մոտ: Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները:
Որոշ սուպերմարկետների նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:
Հիշեցնենք կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Ստուգայցերը շարունակվելու են: