20/08/2021 11:55
ՊՆ-ն Եռաբլուրում շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությանը մասնակցած ծնողներին հրավիրել է ժողովի
ՀՀ ՊՆ հայտարարել է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների և զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։
«Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին», - ասվում է նախարարության հաղորդագրությունում: