20/08/2021 10:55
Ռուս խաղաղապահները 20 հեկտարից ավելի տարածք են ականազերծել Արցախի Կոլխոզաշեն գյուղում
Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման սակրավորներն սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ավելի քան 20 հա տարածք Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երկու ամսվա ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք՝ սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:
Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին հայտնել է, որ Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են:
Ընդհանուր առմամբ, սակրավորները ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթյունավտանգ առարկա: