21/08/2021 10:20
Վարչապետը որոշում կայացրեց, որ ես գնամ ԱԳՆ, իսկ երբ վերջնական որոշեց՝ ես վերադարձա ԱԽ․ Արմեն Գրիգորյան
Մայիսի 31-ից ԱԳՆ-ում ճգնաժամային իրավիճակ էր առաջացել․ նախարարի և տեղակալների հրաժարականից հետո կար ճգնաժամ։ Դրան գումարվեց նաև այն, որ ԱԺ-ի ձևավորումը հետաձգվում էր, որովհետև ընդդիմությունը դիմել էր ՍԴ, և որոշակի չափով կայունություն մտցնելու համար վարչապետը որոշում կայացրեց, որպեսզի ես գնամ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև նախարարի պարտականությունները կատարող, մինչև վերջնական որոշում կկայացներ՝ ԱԳ նախարարի մասով, «Հանրային հեռուստաընկերության եթերում» այսպես է մեկնաբանել իր պաշտոնների փոփոխությունները «նորանշանակ» ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Եվ երբ վերջնական որոշում կայացրեց, ես վերադարձա Անվտանգության խորհուրդ», - ասաց Գրիգորյանը, որն օգոստոսի 19-ից այլևս ԱԳՆ-ի պարտականությունները կատարողը չէ։