21/08/2021 18:46
Մարտունու շրջանից հայտնաբերվել ու տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։