23/08/2021 11:46
Արմեն Չարչյանը կկալանավորվի. Փաստաբան
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։