23/08/2021 16:53
5-րդ զորամիավորման զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ
5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 23-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հայտնում է ՊՆ-ը։
Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու, առաջադրված խնդիրները ճշգրտությամբ կատարելու կարողությունները, տրվել են համապատասխան հրահանգներ։